Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Սուրեն Պապիկյան

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին է ներկայացրել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

«Գիտեք, որ երկար ժամանակ  Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում:  Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը  խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։

--00—ՄՀ