ՀՀ մտնող մեքենաները թշնամու թրի տակով չեն կարող անցնել․ Գեղամ Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Եթե սահմանազատումից հետո պարզվի, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասն անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով, նույնիսկ այդ դեպքում անընդունելի է ադրբեջանական որևէ զինվորի և սահմանապահի ներկայությունն այդ տարածքում։ Այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի վերահսկողության ներքո»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման հանգամանքին:

«Նորմալ չէ, երբ քո երկրի միջպետական ճանապարհը հանձնվում է թշնամական պետությանը: Հայաստան մտնող բեռնատարները չեն կարող անցնել ադրբեջանցիների թրի տակով, Գորիս-Կապան ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի վերահսկողության ներքո: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ սահմանազատում չի իրականացվել, բայց Փաշինյանը և ԱԱԾ-ն պնդում են, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը ադրբեջանական է, սա նշանակում է, որ գործող վարչախմբի նպատակը ադրբեջանական շահերի սպասարկումն է: Պետք է հանրությանը ներկայացվի վարչախմբի վերաբերմունքը և իրավիճակը․ եթե իշխանությունը ուզում է լուծել այդ հարցերը, բայց չի կարողանում, պետք է ասի՝ մենք բանակցել չգիտենք  և հեռանա»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ