Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայման ու խորացման գործում ունեցած ավանդի համար:

Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:

 --00—ՄՀ