ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական տեղանուն օգտագործելը վկայում է, որ տարածքները ուզում են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Այն, ինչ տիրում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածում, ցույց է տալիս ադրբեջանցիների լկտի պահվածքը: Այդկերպ ոչ միայն ազդում են Հայաստանի Հանրապետության իշխանության վրա, այլև հիմք են ստեղծում, որ առավելություն ունենան Իրանի նկատմամբ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման մասին։

«Երկար ժամանակ է՝ խոսվում է գաղտնի պայմանավորվածության մասին, խոսվում է, որ այդ տարածքները պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, սակայն իշխանական վերնախավը բացատրություններ չի ներկայացնում: ԱԱԾ-ն պետք է ներկայանա ԱԺ-ի նիստերին և բացատրություն տա, որպեսզի փարատվեն հասարակության կասկածները: Մտավախություն կա, որ մեկ օր կարթնանանք և կտեսնենք, որ ինչ-ինչ հատվածներ հայտնվել են Ադրբեջանի հատվածում, ինչպես նոյեմբերի 9-ին եղավ»,- նշեց խմբակցության ղեկավարը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ