Երևանում Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է պատնեշին և կողաշրջվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Սեպտեմբերի 13-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմանում «Mercedes GԼE» մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե  պատնեշին, մոտ 4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

--00—ԼՄ