Ինչքան էլ խորհրդարանում իրար ծեծեն, իշխանությանը ոչ ոք չի խանգարում լուծել երկրի հարցերը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական հիմնախնդիրները, խորհրդարանական կյանքն ու իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները։

Ընդհանուր առմամբ Հակոբյանն արդյունավետ է գնահատում խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ նշելով, թե ներկայում իրավիճակը նրա օգտին է, ինչից ընդդիմադիրները միայն շահում են։ Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունն աշխարհաքաղաքական ուժերի համաձայնության հետևանք է, իսկ հասարակությունն էլ ներկայում հակված չէ փոփոխությունների։

Այս համատեքստում ընդդիմությունը փորձում է իր հեռանկարները համապատասխանեցնել արտաքին քամիներին և ներսում նախադրյալներ որոնել։

--00--ԱԹ