Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` տեղահանված 92 ընտանիքների համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Արցախ

 ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։

Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ 

Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։  Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։

Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։

 --00—ՄՀ