Շուշիում նկարահանված ֆիլմը բարձրացավ էկրան, բայց Շուշին մերը չէ. Սիրվարդ Քավուքջյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Շուշիում նկարահանված ֆիլմը բարձրացավ էկրան, բայց Շուշին մերը չէ»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց «Սողոմոնի երգերը» ֆիլմի պատմության հեղինակ, ամերիկաբնակ Սիրվարդ Քավուքջյանը:

Ֆիլմն ընդգրկում է Կոմիտասի մանկությունից մինչև 1915թ. ժամանակահատվածը` ներառելով 1895-96թթ. համիդյան ջարդերը: Ֆիլմում ծավալվող հիմնական դեպքերն ու իրադարձությունները նկարահանվել են Շուշի բերդաքաղաքում: Ռեժիսորն Արման Նշանյանն է։ Նախատեսվում է ֆիլմը ներկայացնել «Օսկարի»։

«Ֆիլմը համամարդկային ցավի մասին է, կարծում եմ, որ կընդունվի աշխարհի կողմից: «Սողոմոնի երգերը» մեր մեջ արթնացնում է հպարտություն, ցասում և ճիշտ բանականություն. պիտի հավաքենք մեզ և անենք լավագույնը: Մենք կարող ենք թուրքի հետ հարաբերություններ ստեղծել, բայց երբեք չուրանալով Ցեղասպանությունը: Թուրքիան ամեն ինչ պետք է անի, որ մոռանանք Ցեղասպանությունը, բայց կա այն թուրքը, որն ընդունում է կատարվածը: Թուրքիան ընդունելու է Հայց ցեղասպանությունը. այն թուրքը, որը գիտի իրականությունը, պետք է համարձակություն ունենա և բարձրաձայնի»,- ասաց Սիրվարդ Քավուքջյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

--00--ԿԿ