Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան»  պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարծես թե կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակի մարման դեմ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները:

--00--ԿԿ