Հարոյանը «Կադիս»-ի ընդհանուր հայտացուցակում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի ընդհանուր հայտացուցակում է:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Կադիս»-ը կմրցի «Սելթա»-ի հետ: «Կադիս»-ի գլխավոր մարզիչը հրապարակել է այդ հանդիպման ընդհանուր հայտացուցակը, որտեղ ընդգրկված է 22 ֆուտբոլիստ` այդ թվում նաև Վարազդատ Հարոյանը:

«Սելթա»-«Կադիս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի կազմում մինչ այս մասնակցել է 3 խաղի:

--00--ԿԿ

Տեսանյութեր