Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները ունեն քաղաքական դրդապատճառներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ոչ միայն ապօրինի են եւ ունեն քաղաքական դրդապատճառներ, այլեւ այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»։

  --00—ՄՀ