Հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման մեկնարկն անհրաժեշտություն է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը, այդ թվում և Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին։

«Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար շարունակելու ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը ջանքերը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան:

--00—ՄՀ