41–ամյա վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել խնձորի այգում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կողաշրջված

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանից ժամանած ռեանիմոբիլով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել այն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱԹ