Դեսպան Տոլմաջյանը Ժանսեմի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները նվիրեց նրա դստերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

մեդալ

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) դստերը՝ Ֆլորա Ժանսեմին հանձնեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշամեդալները՝ նվիրված Ժանսեմի ծննդյան 100-ամյակին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպանը խորին երախտիք հայտնեց հայրենիքի հանդեպ մեծ նկարչի անմնացորդ նվիրվածության համար՝ բարձր գնահատելով հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարպետի ազդեցիկ ու տպավորիչ աշխատանքները։

--00--ԱԹ