Համաձայնագիր՝ ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև․ ո՞ր ոլորտներում են համագործակցելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Եվրապոլը (Europol) և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբերհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:

Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների:

Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են Հայաստանի և Եվրապոլի միջև 2019թ. մեկնարկած  բանակցություններն այն թեմայով, թե ինչպես արդյունավետորեն միավորել ուժերը՝ լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Իրենց ելույթներում ՀՀ Ոստիկանության պետ գենեալ-մայոր Վահե Ղազարյանը և Եվրապոլի գործադիր տնօրեն Քերթին դե Բոլը կարևորել են համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է բացում իրավապահ և հանցավորության կանխարգելման ոլորտում փոխշահավետ համագործակցության համար։

նկար

--00—ԼՄ