Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա առիթով:

«Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում:

Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն աճել դեպի մեր հայրաքաղաք:

Լիահույս եմ, որ օրերս վերաբացված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանն էլ ավելի զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը և ավելի կաշխուժացնի քաղաքի կյանքը:

Այսօր Գյումրին շատ բան ունի առաջարկելու և առաջարկում է մեր զբոսաշրջիկներին, ինչը միայն հպարտություն է առաջացնում:

Շնորհավոր տոնդ, իմ սիրո՛ւն Գյումրի»,- ասված է Գնել Սանոսյանի ուղերձում: 

--0--ԿԿ