Արցախում խաղաղապահները չպայթած զինամթերքից մաքրել են 2290,25 հա տարածք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուն. չորսը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար և մյուսը՝ հակառակ ուղղությամբ։

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով ՝ Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: 

Զորակազմի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը: Մեկ օրում 0.5 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 960 պայթուցիկ առարկա: 
 

 --00—ՄՀ