ՔՊ-ում միշտ լուռ սպասում են, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը՝ եթե խոսեն, խնդիրներ կունենան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18,  24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Հարցազրույցի առանցքում են Հայաստանի ներքին և արտաքին հիմնախնդիրները, ինչպես նաև կառավարող ուժի ներուժը պետությունը այս դժվարին իրավիճակից դուրս հանելու համար։

Աբգարյանի համոզմամբ, ներկայումս պետական շահը ստորադասված է և առաջնային է կուսակցական շահը։

«Պատահական չէ, որ նույնիսկ պարտությունից օրեր անց, ՔՊ-ականները մտածում էին նոր կուսակցականներ ներգրավելու մասին։ Փաստացի այդ իրավիճակը ծառայեցվել է կուսակցությունը ուժեղացնելու համար»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով, այլ է իրավիճակը քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում, որը իր պաշտոնը չի ծառայեցնում ծանոթների, ընկերների և կուսակցության համար, այլ փորձում է քաղաքի համար դրական փոփոխություններ բերել։

Մանրամասները՝ տեսանյությում։