ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ լայթ»-ի արտադրություն սկսել․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գիգորյանը հայտարարել է, որ ՀՀ-ում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրման համար տեխնոլոգիական գործընթաց է կազմակերպվել։ Այս մասին նա տեղեկարցել է «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր-սեղանի ժամանակ։

Փոխվարչապետը նշել է, որ Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի միջոցով «Սպուտնիկ- V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ է ձեռք բերվել։

  --00—ՄՀ