Տրանսպորտային ապաշրջափակումը կնպաստի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակումը կնպաստի ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառության ծավալի աճին։

Ռուսաստանցի պաշտոնյայի դիտարկմամբ՝ կողմերը տրամադրված են ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ուղիներն ու կապերը․

«Ապաշրջափակումը, կառուցապատումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնման և աճի նոր հնարավորություններ կստեղծեն»։

Նա նշեց նաև, որ  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է հանդիպումներն ու աշխատանքը։

--00—ՄՀ