Իշխանությունը պարտվողական տրամադրությունը փոխանցել է հասարակությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Թուրքը 600 տարի մեր թշնամին է, պատմության մեջ երբեք չի եղել, որ թուրքի հետ կարողանանք լեզու գտնել, ի՞նչ է փոխվել հիմա, որ ասում են՝ պետք է հաշտվել նրա հետ: Արցախի բավականին մեծ մասը կորցրեցինք, ի՞նչ հաշտություն, երբ ինքն իրենն է թելադրում»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Հատուկ գնդի» կազմավորման 31 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 24News-ին ասաց փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը:

«20-30 տարի հետո ցանկության դեպքում կարող ես հաղթանակների հասնել, բայց դա այսօր ես չեմ տեսնում: Իշխանությունն իր պարտվողական տրամադրվածությունը փոխանցել է հասարակությանը, մինչև անգամ իմ մարտական ընկերների մեջ չեմ տեսնում ոգին՝ վերազինվելու և կորցրածը հետ վերադարձնելու»,- նշեց փոխգնդապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ