Էրդողանն արհամարհեց Փաշինյանին, ում առջև դրված է Ցեղասպանության ուրացման հարցը․ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Այո, այսօր Թուրքիայի կողմից ՀՀ իշխանությունների առջև դրված է Հայոց ցեղասպանությունը մոռանալու և ուրանալու հարցը։ Նախկին երեք նախագահներին էլ է դա ներկայացվել տարբեր ոճով, բայց երեքն էլ այդ առաջարկները մերժել են և ուղարկել այնտեղ, ուր պետք է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ենթադրում եմ, որ ի տարբերություն նախկին երեք նախագահների, ՀՀ գործող իշխանությունը այնքան էլ դեմ չէ թուրքական օրակարգին, որովհետև և՛ այդ իշխանության հռետորաբանությունը, և՛ այդ իշխանության մեջ ընդգրկված մարդիկ, որոնք ասում են՝ լավ թուրքեր կան, պետք չէ թշնամանք տարածել, և՛ այդ իշխանության մեջ եղած տնտեսական բաղադրիչով մարդիկ լիովին կողմ են այս հարաբերությունների հաստատմանը»,- ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքով, թուրքական օրակարգը չի փոխվել, այն նույն է 1990-ականներից, մեր պաշտպանական բնազդն է փոխվել, մեր մոտեցումներն են փոխվել։  

«Այն, ինչ արել են ՀՀ նախկին երեք նախագահները, ներկայիս իշխանությունը չի կարողանում, չի ուզում կամ չի ընկալում, որ պետք է անի»,-նշել է թուրքագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև քաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ

Տեսանյութեր