Օմանի նորին մեծություն սուլթանը շնորհավորել է Հայաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Օման

Օմանի Սուլթանության նորին մեծություն սուլթան Հայթամ Բին Թարիքը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ երկրի անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Նորին մեծությունը հեռագրում իր անկեղծ զգացմունքներն ու լավագույն մաղթանքներն է հայտնել նախագահ Սարգսյանին:

Նորին Մեծությունը նաև մաղթել է Հայաստանի բարեկամ ժողովրդին հետագա առաջընթաց և բարգավաճում:

--00—ՄՀ