Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քաղաքական

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

--00--ԿԿ