Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սպորտ

Իսպանիայի Լա Լիգան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: Լա Լիգայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տեսանյութը, որտեղ 29-ամյա ֆուտբոլիստը շնորհավորում է Հայաստանի տոնը:

«Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»,- նշված է տեսանյութին կից:

--00--ԿԿ