Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկիը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ․

«Հայաստանի հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ

Սրտանց շնորհավորում եմ  Անկախության տոնի առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունն անցել է դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն դառնալու դժվարին ուղի՝ համընթաց քայլելով ժամանակի հետ՝ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցեցին մեր երկրների և ժողովուրդների միջև իսկապես եղբայրական կապերի անձեռնմխելիությունը, որոնց միավորում է ընդհանուր պատմական անցյալը:

Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում և մեր ինտեգրացիոն ասոցիացիաների միջոցով հաջող փոխգործակցությունը հաստատեցին, որ մեր ժամանակների ցանկացած մարտահրավեր կարող է հաղթահարվել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշինքը, որը հիմնված է պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների ընդհանուր շահերի վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման գրավականն է:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք»։

--00—ՄՀ