Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քաղաքական
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

«Շնորհավորո՛ւմ եմ Հայաստանին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի այցելել Հայաստան փետրվար ամսին։ ՄԹ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մորթընը:

--00--ԿԿ