Մառնեուլում սպանել են ադրբեջանցու. Նրան նետել են ջուրը ՝ ոտքերին կապելով ծանր բեռ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Տարածաշրջան

Վրաստանի Մառնեուլի շրջանում 1993 թվականին ծնված ադրբեջանցի է սպանվել։ Այս մասին հայտնում է Report-ը ՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ին։ Ըստ տեղեկությունների ՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք երիտասարդ։ Նրանցից երկուսը նախկինում դատված են։

Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա։ Սեպտեմբերի 18-ին ձերբակալվածները կապել են առեւանգվածին, մեքենայով նրան տարել գյուղ։ Այնուհետև, ադրբեջանցու ոտքերին կապելով ծանր բեռ, նետել են ջրանցքը, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

--00--ԿԿ