Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

ԱԺ

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ․ 

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի  Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:

 --00—ՄՀ

Տեսանյութեր