Անգլոսաքսոններից չափալախ կերանք, բայց դաշտը չլքեցինք, Փաշինյանը շտկում է երկրի մեջքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Մեր երկրի ապագան Նիկոլ Փաշինյանը տանում է դեպի հայոց պետականության ողնաշարի շտկում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կոռնիձոր» վաշտի հրամանատար Արա Խուդավերդյանը:

«Ինչպիսի թելադրանք կլինի ՌԴ-ից և այլ աշխարհաքաղաքական կենտրոններից, չեմ կարող ասել, բայց այսօր մենք հայոց պետականության և հայի գոյատևման պրոցեսի մեջ ենք»,-ասել է Խուդավերդյանը:

Նրա խոսքով, որպես երկրի ղեկավար՝ Փաշինյանն այսօր շատ հարվածներ է ստանում դրսից, բայց դիմանում է։

«Երբ մենք փորձել ենք վերականգնվել և առաջ ենք գնացել մեր զբաղեցրած դիրքից, միշտ մեզ հարվածել են»,-նկատել է «Կոռնիձոր»-ի ղեկավարը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև քաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: