Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News 

Արցախ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:

ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ հարցերի վերաբերյալ:

--00--ԱԹ