78 համայնք կլինի, որից 71-ը՝ միավորված, Երևանն ու Գյումրին՝ չմիավորված. նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել։

Ըստ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի՝ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011-ին, իսկ 2016-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը և առաջին փուլում 486 համայնք միավորվել է՝ դառնալով 54 խոշորացված համայնք։

«Նախատեսում է ՀՀ 441 համայնքը միավորել՝ դարձնելով 37 խոշորացված համայնք», - ասե է Ղալումյանը։

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի՝ մարտահրավերները շատ են, և դրանք հաշվի առնելով են գնում փոփոխությունների, քանի որ պետք է համայնքների համաչափ կառուցվածք ունենանք»։

«ՀՀ-ում վարչատարածքային բաժանումներով մի սխեմա կունենանք, երբ կլինի 78 համայնք, որից 71-ը կլինի միավորված, դրանցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին, 6 չմիավորված համայնք կունենանք, որից մեկը Գյումրին է, և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ բնակեցված համայնքներն են, որոնց այս պահին չենք անդրադարձել», - պարզաբանել է Տերտերյանը։

--00—ԼՄ