Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկրաա

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Պողոսյանը, գրում է, shamshyan.com-ը։

Վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր․-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Ըստ աղբյուրի՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։  

--00—ԼՄ

Տեսանյութեր