Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

սիրիա

Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ և բազային դեղամիջոցների անբավարարություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը:

«Անառարկելիորեն, այո՛: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել  է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները:

Ինչպես նշել է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս էլ ավելի է վատթարացել:

 --00—ՄՀ