Փաշինյանն էնքան բան ա ասել, որ չի եղել, հո մարդակեր չենք, գյուղի տղա ա, թող գա մարզ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Մարտ ամիսց տանջվել ենք էդ այգու վրա պարտքով ու վարկով, բերել հասցրել ենք բերանը, հիմա խաղողը չեն ընդունում, չորանում է, Արմավիրի մարզում էլ ջուր չկա։ Այս մասին Կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ ասաց խաղողագործներից մեկը։

«Բանկի կառավարչին թող ասի մի տարի, կես տարի փող չվերցնի։ Պայմանագիր ունեմ, բայց մթերողն ասում ա, ես տեղ չունեմ, ինչ ընդունել, ընդունել եմ, թե ումից՝ չգիտեմ»,- ասաց նա

Լրագրողների հարցին, թե Փաշինյանն ասել է՝ խնդիրն այնպես են լուծել, որ էլ ճանապարհներ չեն փակի, խաղողագործն ասաց․

«Նիկոլ Փաշինյանն էնքան բան ա ասել ու չի եղել, թող գա մարզ, գյուղի մարդ ա, մենք էլ ենք գյուղի։ Հո մարդակեր չենք։ Ոչ պաշտոն ենք ուզում, ոչ պարգևավճար»։

 --00—ՄՀ

 

Տեսանյութեր