Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 820 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աշխարհ

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 820-ով՝ նախորդ օրվա 817-ի համեմատ՝ հասնելով 201.445-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 21.438-ով, ինչը առավելագույն ցուցանիշ է օգոստոսի 15-ից ի վեր: Համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է՝ հասնելով 7.354.995-ի:

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 16.567-ով: Ապաքինվել է ընդհանեւր 6.558.780 մարդ:

--00--ԿԿ