Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News  

հրամանատար

Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ և փորձառու զինվորականի, իսկական հայրենասեր, նվիրյալ ու կամային որակներով օժտված անձնավորության հետ:

Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով Արցախյան երեք պատերազմներին։ Անգնահատելի է նրա դերը Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, որի ժամանակ եղել է Ուժանիս-Ագարակ ուղղության հրամանատարը:

Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար»:

 --00—ՄՀ