Հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

աջափնյակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2.758.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 36.490.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.415.000 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 522.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.636 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 343.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 34 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 25 գործ (ընդհանուր՝ 2.526.840 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.446.540 ՀՀ դրամ:

Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից՝

3-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ արտադրություն,

1-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ շինարարություն,

2-ը՝ ՓՀԷԿ,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

2-ը՝ անտառտնտեսություն։

Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 18 որոշում՝ 4.540.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 50.745.644 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական։  

 --00—ՄՀ

Տեսանյութեր