Ղազախստանում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման գործում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իգոր Կրասնովը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի վրա կենտրոնանալու համար` խաղաղության և կայունության ձեռքբերում: Նշվել է անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործում փոխգործակցության դրական մակարդակ», - ասվում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվեցին շարունակել որոնողական աշխատանքները», - նշել են գերատեսչությունում:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքները:

--00--ԿԿ

Տեսանյութեր