Սուսաննա Գևորգյանը շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կանանց 74-րդ առաջնության հերթական տուրը:

Մրցաշարի 5-րդ տուրում առաջատար Մարիա Գևորգյանը կրկին հաղթեց: Առավելության հասան նաև Արփինե Գրիգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մարիա Գևորգյանը: Նա ունի 4,5 միավոր: 3,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնության 6-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին: