Սիմոնյանն ու Կոպիրկինը քննարկել են ՌԴ կատարելիք առաջիկա այցն ու Պերմի հրաձգությունը 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:

--00—ԼՄ

Տեսանյութեր