Սա ձեզ համար ԱԺ-ն չի, ստում եք, խուճապ տարածում․ թեժ զրույց Վիգեն Խաչատրյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հետո՞, էդ ի՞նչ տագնապ եք տարածում, դուք այստեղ Թուրքիան ե՞ք ներկայացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը 24TV-ի եթերում այսպես արձագանքեց այն դիտարկմանը, թե  ինչո՞ւ ենք Թուրքիայից ու Ադրբեջանից խաղաղություն մուրում, եթե նրանք մեզ ստիպում են ուրանալ Ցեղասպանությունը և սպառնում են։

Պատգամավորի խոսքով, մեր պետությունը պատերազմում պարտվել է, ծանրագույն վիճակում է, ունենք մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկու պետություն, ունենք անառողջ վիճակ քաղաքական դաշտում, որովհետև ընդդիմությունը, որը պետք է օժանդակի, որպեսզի իշխանությունն ավելի լավ աշխատի, ամեն ինչ անում է վիժեցնելու այդ գործունեությունը։

«Մյուս կողմից էլ հասարակությունը շատ լավ տեսնում է՝ ով է ուզում հարցը լուծել և ով է հարցը չարաշահում՝ էժան հայրենասիրություն խաղացնելով»,-վստահ է իշխող խմբակցության ներկայացուցիչը:

Թեժ զրույցի ընթացքում բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր