ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ այցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին:
«Մենք համագործակցելու տարբերակ ունեինք, որ անվանում էինք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այդ նախագծի մասին դրական ազդակներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նաև նախատեսում ենք որոշակի քայլեր իրականացնել»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ այս հարցը ներառված կլինի այն հարցերի թվում, որ ինքը նախատեսում է քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
«Մենք տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը զարգացնելու հնարավորություն կստանանք: Այդ հարցը կներառվի այն թեմաների օրակարգում, որ ես այս ամսվա վերջում կքննարկեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս կերպ, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,- ասել է Էրդողանը:
--00--ԱԹ