Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999 թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, և Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից:

Թերևս սա էր նաև պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արևմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թևի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետև չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարևմտյան տրամադրությունները:

Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թևը, լիբանանյան թևը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: