ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սեպտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, «Ford» մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, նա աշխատում է վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։
--00—ԼՄ