Մեզ ասում էին, թե Աննա Հակոբյանի պրոյեկտն ենք, բայց իշխանությանը ձեռք չմեկնեցինք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է միջազգայնագետ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական հիմնախնդիրներն ու արտաքին մարտահրավերները, ինչպես նաև պատերազմի և խաղաղության երկընտրանքը։

Խոսելով շարժման գործունեության և դիրքավորման մասին՝ Սողոմոնյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն զարգացման, վերականգնման և սպառազինման հեռանկարներ չունի, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ Սողոմոնյանը նաև անդրադարձավ իրենց ուղղված քննադատություններին, իբրև թե շարժումն առաջին տիկին Աննա Հակոբյանի պրոյեկտն է։

Ի հակադրություն սրա՝ Սողոմոնյանը շեշտեց այն հանգամանքը, որ իրենք այն քչերից էին, որոնք ձեռք չմեկնեցին իշխանությանը։

Նրա համոզմամբ՝ խաղաղության մասին խոսակցություններն անլուրջ են, և ՀՀ-ն պետք է պատրաստվի պատերազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ