Ընդդիմությունը Ադրբեջանին տեղեկացրել էր, որ իրենք անպատրաստ բանակ են թողել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են հայ-թուրքական փոխհարաբերությունները, ներքաղաքական հարցերը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները։

Արշակյանը, չնայած քննադատական տրամադրություններին, դրական է վերաբերվում գործող իշխանությանը՝ ակնկալելով, որ նրանք՝ Փաշինյանի գլխավորությամբ, կկարողանան առաջնորդել երկրի վերականգնման, զարգացման և սպառազինման գործընթացները։

Նա խիստ անհանդուրժող վերաբերմունք ունի ընդդիմության վերաբերյալ։ Արշակյանը համոզմունք ունի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ընդդիմությունը կոլաբորացիոնիստներ են և համագործակցել են Ադրբեջանի հետ՝ վերջինիս տեղյակ պահելով ՀՀ-ի՝ պատերազմին անպատրաստ լինելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում