Արմավիրում բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

մեքենա

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից դեպի Մասիս  քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel  և Renault մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱԹ

Տեսանյութեր