Մենք ազգ չե՛նք, պետություն չե՛նք, և մի օր կանգնելու ենք ոչնչի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Թուրքիայում դեռ Աթաթուրքի ժամանակ մի հրաշալի խոսք կար. «երջանիկ է նա, ով կասի` ես թուրք եմ»: Իսկ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի հայերս ինքներս մեզանից զզված հասարակության պրիմիտիվ կերպարի մեջ լինենք՝ կորցնելով մեր ազգային դիմագիծը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Նրա խոսքով, մենք 30 տարիների ընթացքում չհասկացանք՝ ինչ է նշանակում պետություն, պետականություն և ազգ: «Մեզ ազգային գիտակցություն է պետք, իսկ երբ մարդիկ չեն գնահատում պետությունը, չեն գնահատում ազգային արժեքները, չեն գնահատում նաև մարդուն՝ քշելով անընդհատ այստեղից այնտեղ: Լևոնի ժամանակ արտագաղթ, Քոչարյանի ժամանակ ավելի թույլ, Սերժի ժամանակ արտագաղթ, հիմա արտագաղթ։ Նայե՛ք, Ֆրանսիայում վխտում են ՀՀ-ից գնացածները, մարդիկ խեղճ ու կրակ վիճակում են, ինչ է՝ մի աշխատանք գտնեն մի կտոր հացի համար: Ինչո՞ւ, որովհետև հազար տարի պետություն չունենալուց հետո ունեցանք, և երբեք դրա արժեքը չիմացանք»,- նշել է Հովնանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև այլ կարևոր թեմաների, այդ թվում պատվաստմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում