Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպել են. անդրադարձ է եղել նաև ԼՂ խնդրին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱԳՆ-ներ

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները` Ժան Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ֆրանսիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին, փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման հարցում, հատկապես՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում:

Բայրամովը պատմել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում «զանգվածային վերականգնողական և շինարարական աշխատանքների մասին»: 

Նա նաև կարևորել է «ականապատ տարածքների քարտեզն Ադրբեջանին հանձնելու առումով միջազգային իրավունքի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորության իրականացումը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր